ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մինչև տարեվերջ առանձնազրույց ունենալ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ և դիտարկում է նոյեմբերին չինական Շենժենում ԱՍԵԽ (APEC) գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ անցկացնելու հնարավորությունը, հայտնել է «The Wall Street Journal» թերթը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին:
Պարբերականի տվյալներով՝ հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերին ԱՍԵԽ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Թրամփի՝ Ասիա կատարելիք այցի շրջանակներում:
Թրամփը նաև հանձնարարել է իր խորհրդականներին մշակել հյուսիսկորեացի առաջնորդի հետ հանդիպման հնարավորությունը: Ընդ որում, գագաթնաժողովի պաշտոնական նախապատրաստությունն առայժմ չի սկսվել: Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ Թրամփն ու Կիմը կհանդիպեն «հարմար պահի»: