«Զանգեր»-Ծղուկ ճանապարհահատվածում տեղադրվում է նոր ասֆալտբետոնե ծածկ


Ավտո


Մ-2, Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական ճանապարհի կմ167+600-կմ180+928-ում՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր»-Ծղուկ հատվածում, ՀՀ պետբյուջեի միջոցներով շարունակվում է միջին նորոգումը, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Նորոգվող ճանապարհի երկարությունը մոտ 13,4կմ է։

«Հանրապետության տարբեր մարզերում նույնպես ընթանում են պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների միջին նորոգման աշխատանքներ։ Դրանք իրականացվում են ճանապարհների տեխնիկական վիճակի բարելավման, երթևեկության անվտանգության բարձրացման նպատակով»,– նշված է հաղորդագրությունում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *