Գերմանիայում մեկ տարվա ընթացքում փակվել է 188 հազար ընկերություն

Գերմանիայում 2025 թվականին գործունեությունը դադարեցրել է մոտ 188 հազար ընկերություն՝ 10%-ով ավելի, քան մեկ տարի առաջ, և դա գրեթե առավելագույն ցուցանիշն է վերջին երկու տասնամյակների ընթացքում։ Creditreform գործակալության տվյալներով՝ փակվել սկսել են արդեն ոչ միայն ֆինանսական խնդիրներ ունեցող ձեռնարկությունները, այլև միջին կամ լավ վարկունակություն ունեցող ընկերությունները։

«Ճգնաժամային դինամիկան արդեն ընդգրկել է գրեթե ամբողջ տնտեսությունը», — Bild-ի հետ զրույցում հայտարարել է Creditreform-ի ներկայացուցիչ Պատրիկ-Լյուդվիգ Հանչը։

Միևնույն ժամանակ, փակված ընկերությունների միայն մոտ 13%-ն է պաշտոնապես սնանկ ճանաչվել։ Մեծ մասը դադարեցրել է գործունեությունը կամավոր։ Պատճառների թվում փորձագետները նշում են ծախսերի աճը, կադրերի պակասը, տեխնոլոգիական փոփոխությունները և մրցակցության ուժեղացումը։

Առանձին խնդիր է նաև սերունդների փոփոխությունը․ կամավոր փակման դեպքերի գրեթե մեկ երրորդը կապված է այն բանի հետ, որ սեփականատերերը թոշակի են անցնում և չեն գտնում իրավահաջորդներ։

Ամենից շատ ընկերությունների թիվը կրճատվել է ավանդական ճյուղերում։ Արդյունաբերության ոլորտում փակվել է մոտ 11 հազար ձեռնարկություն, շինարարության ոլորտում՝ 24 հազար, հյուրանոցառեստորանային բիզնեսում՝ 15 հազար։ Միջին հաշվով դա համապատասխանում է ժամում մոտ 21 ընկերության փակման։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *