Զելենսկին պաշտոնանկ է արել իր գրասենյակի ղեկավարի տեղակալին, ում մոտ խուզարկություններ են անցկացվել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իրինա Մուդրային ազատել է իր գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից, հաղորդում է «Ուկրաինական պրավդա»-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մուդրայի մոտ իրավապահները խուզարկություններ են անցկացնում։

Առավոտյան աղբյուրները հայտնել էին, որ հատուկ գործողության շրջանակում խուզարկություններ են անցկացվել պատգամավոր Վադիմ Ստոլարի և Իրինա Մուդրայի մոտ։ Ստոլարը ավելի ուշ հաստատել է, որ իր տանը քննչական գործողություններ են ընթանում՝ հավաստիացնելով, որ համագործակցում է իրավապահների հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *