Մերժեցին Աննա Հակոբյանի հրավերը – Հրապարակ

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ Աննա Գրիգորյանն ու Նարեկ Կարապետյանը չեն ընդունում վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ հանդիպելու առաջարկը։

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում հայտարարել էր, որ ցանկանում է ընդդիմադիր կին պատգամավորներին ներգրավել Քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների քննարկմանը, որոնցով ընտանեկան բռնությունը նախատեսվում է ամրագրել որպես առանձին և ինքնուրույն հանցագործություն։

Նա հանդիպման էր հրավիրել նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *