
Հայաստանում Եվրոպական միության դեսպանատան դիմաց ակցիա է անցկացվում՝ հաջակցություն քաղաքական դրդապատճառներով ազատազրկված անձանց։
Ակցիայի մասնակիցները իրենց բողոքն են արտահայտում նրանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումների և կալանավորումների վերաբերյալ՝ բարձրաձայնելով, որ դրանք ունեն քաղաքական ենթատեքստ։
Նրանք պահանջում են ուշադրություն դարձնել ազատազրկված անձանց գործերին և պաշտպանել նրանց իրավունքները։