Ուկրաինայի նոր պաշտպանության նախարար. Մշակվում է մոբիլիզացիայի նոր ծրագիր

Մոբիլիզացիայի հարցով պետք է ընդունվի համալիր որոշում, և ներկայումս դրա վրա աշխատանք է տարվում։ Այդ մասին Ուկրաինայի նորանշանակ պաշտպանության նախարար Եվգենի Խմարան հայտարարել է Գերագույն ռադայում ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։

«Մոբիլիզացիայի հարցով պետք է ընդունվի համալիր որոշում։ Եվ առաջին կարևոր բաղադրիչը բանակում տիրող իրավիճակն է, զինվորների նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքը, ծառայության անցկացման և մարտական գործողությունների վարման պայմանները։ Դրանք անձնակազմի հավաքագրման եղանակներն են, հանդերձավորումը, մարզումները, սպառազինությամբ ապահովումը, նրանց վերականգնումը», — ընդգծել է նա։

Խմարան նշել է, որ այս խնդրի իրականացումից հետո անհրաժեշտ է շարժվել առաջ՝ դեպի մոբիլիզացիայի ծրագիրը։

«Այն ուղղակիորեն կախված է պատերազմի ծրագրից և տեսլականից։ Դա պետք է ձևավորվի, հստակեցվի։ Այս ամենը մենք մշակում ենք գլխավոր հրամանատարի, Գլխավոր շտաբի հետ միասին, այնուհետև զեկույց կներկայացվի Ուկրաինայի նախագահին», — հայտնել է Խմարան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *