Իրաքի խորհրդարանի խոսնակ Հայբաթ ալ-Հալբուսին Իրանին կոչ է արել Հորմուզի նեղուցով նավթի արտահանման հատուկ պայմաններ տրամադրել Իրաքին։ Այս մասին հայտնում է Իրաքյան լրատվական գործակալությունը։
Իրանցի պաշտոնակից Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ զրույցում ալ-Հալբուսին նշել է, որ Իրաքը տարածաշրջանային վերջին զարգացումներից ամենաշատը տուժած երկրների թվում է։
Նա Թեհրանին հորդորել է հաշվի առնել երկու երկրների միջև հարաբերությունների բնույթը և որոշումներ կայացնելիս պահպանել Իրաքի տնտեսական շահերը։
Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ Իրանը շահագրգռված է Իրաքի հետ համագործակցության ընդլայնմամբ՝ առաջին հերթին առևտրատնտեսական ոլորտում։
Նրա խոսքով՝ Թեհրանը նաև մտադիր է շարունակել երկու երկրների միջև նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրագործման ուղղությամբ տարվող աշխատանքը։