Արցախի գերեվարված արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի բանտից հղած ուղերձը, իրոք, շատ հուզիչ է՝ «Մենք նստած ենք, բայց ծնկաչոք չենք». գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Այն, որ մեր հայրենակիցները նստած են Բաքվի բանտերում համազգային մեր ամոթի խարանն է, իսկ այն որ ծնկաչոք չեն՝ նրանց արժանապատվության բարձրակետը։
Պետք է ազատվել այդ խարանից և ձգտել նրանց արժանապատվությանը, իսկ դա հնարավոր է մի դեպքում՝ եթե մեր բոլոր գերված և պատանդառված հայրենակիցները վերադարձվեն հայրենիք»,- գրել է նա։