Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: Այն կհաստատվի օգոստոսի 20-ի կառավարության նիստի ընթացքում։

 

Վերոնշյալի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը: 

 

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հիմնված է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության, 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, ինչպես նաև Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի վրա:

 

Կառավարության ծրագիրը ներառում է՝ 

 

Նախաբան

Արտաքին քաղաքականություն և անվտանգություն.

Մարդկային կապիտալ և բարեկեցություն.

Տնտեսական վերափոխում.

Քաղաքաշինություն և ենթակառուցվածքներ.

Ժողովրդավարություն, արդարադատություն և կոռուպցիայի դեմ պայքար.

Ինստիտուցիոնալ զարգացում.

Ամփոփում:

 

Ազգային ժողովի կողմից Կառավարության ծրագրի հավանության արժանանալուց հետո Կառավարությունը եռամսյա ժամկետում կհաստատի Կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը:

Ծրագիրն ամբողջությամբ՝ այստեղ (24հարց):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *