Յուրաքանչյուր հաղթանակի հետևում թաքնված են բազմաթիվ փորձեր. ոգեշնչող մտքեր նպատակի մասին

Յուրաքանչյուր հաղթանակի հետևում թաքնված են բազմաթիվ փորձեր։

Ֆրենկ Թայգեր

Մի՛ կորցրեք տեսադաշտից այն կոնկրետ նպատակը, որին ցանկանում եք հասնել։ Ճանաչեք, որ արժանապատվորեն և որակով կատարված աշխատանքը կյանքին իմաստ է հաղորդում։

Գրենվիլ Կլայզեր

Կարևոր է կարողանալ ընդունել այն, ինչ քեզ առաջարկվում է։ Վերցրու այն, ինչ քեզ տրված է, և արա դրանով այնպես, ինչպես հարմար ես համարում։ Իմ նպատակը միշտ եղել է ինձ տրվածը կառավարել իմ ձևով։ Ոչ թե դեմ լինել, այլ լինել դրա հետ։

Ռոբերտ Ֆրոստ

Ինչ-որ արժեքավոր բանի հասնելու համար անհրաժեշտ է երեք բան. առաջինը՝ քրտնաջան աշխատանք, երկրորդը՝ նվիրվածություն և երրորդ՝ առողջ բանականություն։

Թոմաս Ա. Էդիսոն

Մեր կյանքի նպատակբ ուրիշներին գերազանցելը չէ, այլ ինքներս մեզ գերազանցելը՝ գերազանցել մեր սեփական ռեկորդները, այսօրվա օրը, գերազանցել երեկվա օրվան, աշխատել ավելի եռանդուն, քան երբևէ։

Ստյուարտ Բ. Ջոնսոն

Նրանք, ովքեր լուրջ են վերաբերվում բիզնեսին, հասկանում են, որ միայն տարիների համբերությունն ու անդադար ուշադրությունը կհանգեցնեն հաջողության, ինչը պատահականության հարց չէ, այլ նպատակին հասնելու լավ մտածված միջոց։

Էնդրյու Քարնեգի

Հաղթողները նրանք են, ովքեր հավատում են իրենց հաղթանակին։

Ուիլյամ Դրայդեն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *