Մարգարիտա Սիմոնյանը կվճարի թշնամու ԱԹՍ-ի վրա կրակած ֆերմերի տուգանքը

«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ կվճարի Վոլգոգրադի մարզի ֆերմեր Նիկոլայ Մուխինի տուգանքը, ով փորձել է հրազենից խոցել իր տան վրայով թռչող ուկրաինական անօդաչու թռչող սարքը:

Դատարանը Մուխինին տուգանել է 40 հազար ռուբլով, իսկ նրա հրացանն առգրավել են։ Հիմքէ հանդիսացել այն, որ բնակավայրում կրակոցները կարող էին վտանգ ներկայացնել շրջապատի համար։

Ֆերմերն իր գործողությունները բացատրել է ընտանիքին և հարևաններին անօդաչուից պաշտպանելու ցանկությամբ։ Դատարանի որոշման հետնա համաձայն չէ և մտադիր է բողոքարկել այն։

Սիմոնյանն ուշադրություն է հրավիրել նման իրավիճակներում քաղաքացիների վարքագծի հստակ կանոնների բացակայության վրա։

«Մենք կանոններ չունենք, թե ինչ անել նման իրավիճակներում։ Ուրեմն պետք է մշակել։ Եկեք շտկենք: Իսկ ես առայժմ ֆերմերի փոխարեն կվճարեմ այդ տուգանքը», – գրել է նա Max-ի իր ալիքում։

Իրավիճակին արձագանքել է նաև Կուրսկի մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը։ Նա տեղի ունեցածը «ավելի քան տարօրինակ» է անվանել և Մուխինին հրավիրել է միանալ «Բարս-Կուրսկ» կամավորական բրիգադին ՝ նշելով, որ տարածաշրջանին անհրաժեշտ են մարդիկ, որոնք պատրաստ են մասնակցել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *