Չինաստանի հյուսիսում Ներքին Մոնղոլիայի անծայրածիր տափաստաններում պահվող այծերի բուրդը լավագույններից մեկն է աշխարհում, ինչի շնորհիվ այստեղ արտադրվող քաշմիրը որակի և նրբաճաշակության համաշխարհային նշաձող է դարձել։ Այծի բրդից պատրաստվող քաշմիրի մանրաթելերը հմտորեն վերածվում են այնպիսի գործվածքների, որոնց պահանջարկը ամենամեծերից է ողջ աշխարհում։

Չինաստանը քաշմիրի առաջատար արտադրողն է աշխարհում, իսկ Օրդոսը արդյունաբերական գլխավոր կենտրոնը երկրում։ «Erdos Group»-ն այն ընկերություններից մեկն է, որոնց շնորհիվ տարածաշրջանի հումքը ամենամեծ պահանջարկն է վայելում տեքստիլ արդյունաբերության մեջ աշխարհում։
Քաշմիրը պարզապես այծի բուրդ չէ այն չափազանց նուրբ, փափուկ հումք է, որը ստանում են բրդի մի քանի փուլից բաղկացած վերամշակման արդյունքում։ Քաշմիրի գրավչությունը նրա նրբության, փափկության, թեթևության և ջերմության համադրության մեջ է: Հաշվի առնելով այն, որ առանձին վերցրած մանրաթելերը շատ ավելի նուրբ են, քան սովորական բուրդը, քաշմիրից կարված հագուստը կարող է բացառիկ հարթ լինել՝ միաժամանակ ապահովելով էական ջերմամեկուսացում՝ առանց ծանր լինելու։

Ներքին Մոնղոլիան քաշմիրի արտադրության գլխավոր վայրերից է Չինաստանում, քանի որ այստեղի չորային կլիմայի շնորհիվ այծերի բուրդ որակական բարձր հատկանիշներ ունի։ Ընդ որում, խոսքը սովորական այծերի մասին չէ, այլ հատուկ ցեղատեսակի, որին պատկանող այծերը միայն այս տարածաշրջանում են հանդիպում և բարձր որակի բուրդ են տալիս։ Այդ իսկ պատճառով էլ դրանք ստացել են «քաշմիրի այծ» անվանումը։
2025 թվականին Օրդոսում, ըստ առկա տվյալների, ավելի քան 6.9 միլիոն գլուխ այծ է պահվել, որոնցից տարեկան ստացվում է Չինաստանում արտադրվող քաշմիրի մոտ 25 տոկոսը, իսկ համաշխարհային արտադրանքի շուրջ 15%-ը:

Ներքին Մոնղոլիայում քաշմիրի արտադրությունը սկսվել է 1969 թվականին, որի հիմքի վրա էլ հետագայում ստեղծվեց «Erdos Cashmere Group»-ը։ Այդ ժամանակվանից ի վեր ընկերությունը կարողացել է արտադրության ամբողջական շղթա ձևավորել քաշմիրի մանվածքը ստանալուց մինչև տարատեսակ հագուստի արտադրություն։ 1980 թվականին հիմնադրված «ERDOS Cashmere Group»-ը ներկայումս ունի մոտ երեսուն դուստր ձեռնարկություն՝ մոտ տասը հազար աշխատակիցներով և տասնհինգ միլիարդ յուանի հասնող ակտիվներով։
Չինաստանը քաշմիրի առաջատար արտադրողն է աշխարհում, իսկ Ներքին Մոնղոլիան` արտադրական գլխավոր տարածաշրջանը։ Օդրոսն առանձին վերցրած դարձել է քաշմիրի հումքի և պատրաստի տեքստիլ արտադրանքի միջազգային խոշոր կենտրոն։