Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են Volvo կցորդիչով բեռնատարը և Hyundai Elantra-ն. վերջինս հայտնվել է ձորում. կա վիրավոր

Օգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 31-ամյա Հոսսեին Մ.-ի վարած «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Վահե Հ.-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ձորակում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով Վահե Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *