ՀՀ վերադարձի ավիատոմսերի վճարի փոխհատուցման հայտ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը

Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով առաջարկվում է Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով և անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ վերադարձի ավիատոմսերի վճարի փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետը սահմանել մինչև 2026 թվականի օգոստոսի 25-ը։

Որոշմամբ՝ փոխհատուցման հայտերի ներկայացման համար կսահմանվի հստակ վերջնաժամկետ, ինչը հնարավորություն կընձեռի ապահովել գործընթացի պատշաճ կազմակերպումը և ավարտը՝ բացառելով դրա անորոշ ժամկետով երկարաձգումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *