Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին. Նա նաև Լոռին կհանձնի, եթե մնա իշխանության

Նիկոլ Փաշինյանը կհանձնի նաև Լոռին, եթե մնա իշխանության։ Այսպես մեկնաբանեց գործարար և բարերար, «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում վարչապետի այսօրվա հայտարարությունները՝ «Հայաստանին չպատկանող տարածքների» վերաբերյալ։ Համառորեն արտաբերելով գյուղերի ադրբեջանական անվանումները՝ Փաշինյանը հերթական անգամ հղում արեց Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես մի շարք տարածքներ «ոչ հայկական» ճանաչելու «հիմք»։ Հայաստանի լուրեր – NEWS.am-ը ավելի վաղ արդեն գրել էր այն մասին, թե ինչպես է այս հռչակագիրը խեղաթյուրվել՝ աշխարհաքաղաքական շահերին ծառայեցնելու համար։

Հարցին, թե ինչ կարող է հետևել այս հայտարարությունից հետո, Կարապետյանը նկատեց. «հինգերորդ Հանրապետություն»։ Հիշեցնենք, որ այսօր քաղաքական գործիչը, մեկնաբանելով Փաշինյանի կողմից չորրորդ Հանրապետության հռչակումը, հայտարարել էր, որ նա հռչակում է նոր Հանրապետություն՝ հանձնելով նախորդի տարածքները։ «Նկատի ունի, որ կհանձնեն։ Կհասնեն նաև Լոռի, եթե Փաշինյանը մնա իշխանության։ Բայց մենք նրան թույլ չենք տա մնալ», – ընդգծեց Կարապետյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *