
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պատրաստ է պաշտպանել ամերիկյան ռազմաբազաները, որոնք տեղակայված են Եվրոպայում, եթե Իրանը սկսի հարձակումներ իրականացնել։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։ Ի պատասխան այն հարցադրումների, թե ինչ է անելու ՆԱՏՕ-ն, եթե Իրանը հարձակումներ սկսի ամերիկյան օբյեկտների դեմ, որոնք գտնվում են Եվրոպայի տարածքում, դաշիքնի ներկայացուցիչը ասել է, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի ամերիկյան ռազմակայանները, որոնք գտնվում են Եվրոպայում եւ կանի ամեն հնարավորը՝ դաշինքի անդամ երկրների անվտանգությունը ապահովելու համար։
Նշենք, որ միջազգային մամուլում շրջանառվում էին տեղեկություններ, թե իբր Իրանը մտադիր է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան բազաներին՝ Ամերիկա-Իրանական հարձակման սրացման ներկայիս փուլում։