Իսրայելի խոշոր «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել։ Այդ պատճառով որոշում է կայացվել ժամանակավորապես փակել օդանավակայանը։
Իսրայելական 12-րդ հեռուստաալիքը հայտնում է, որ օդանավակայանի ղեկավարությունը հայտարարել է «ճգնաժամային իրավիճակի» մասին, որն առաջացել է աշխատանքի լուրջ խափանումների, ինքնաթիռների բեռնման և բեռնաթափման դժվարությունների, ինչպես նաև դրանց կայանման տեղերի պակասի պատճառով։ Ներկայումս օդանավակայանն աշխատում է ծայրահանդիպ ծանրաբեռնվածությամբ, ինչը հանգեցնում է երկրից մեկնման մշտական ուշացումների։ Ընդ որում, չվերթների չեղարկման մասին առայժմ չի հաղորդվում։
Արտահերթ գործադուլը համընկել է արձակուրդային շրջանի պատճառով «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատանքի ամենածանրաբեռնված փուլերից մեկի հետ։ Իսրայելական ԶԼՄ-ները նշում են, որ հինգշաբթի օրը «Բեն Գուրիոնով» պետք է անցնի մոտ 107 հազար ուղևոր և իրականացվի ավելի քան 600 չվերթ։ Սակայն արդեն իսկ ամբողջ տերմինալում նկատվում են զգալի ուշացումներ։