Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է: 75-ամյակի առթիվ կաթողիկոսին շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ մաղթելով առողջություն և հաջողություններ: «Ձեր ողջ կյանքը բարձր ծառայության, քրիստոնեական եկեղեցուն ու հայ ժողովրդին անմնացորդ նվիրվածության օրինակ է»,- БЕЛТА-ի փոխանցմամբ, նշված է շնորհավորական ուղերձում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *