Հաշվետվությունների ներկայացումը ինքնանպատակ չէ։ Այսինքն՝ ներկայացրին տվյալները, արձանագրեցին թվերը և անցան առաջ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում, օգոստոսի 21-ին հայտնել է այդ պաշտոնի թեկնածու, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
«Հաշվետվության ներկայացման արդյունքը պետք է հետևանքներ ունենա։ Եթե, օրինակ, արձանագրվում է չկատարված աշխատանք կամ վատ իրականացված աշխատանք, ապա պետք է հետևանքներ լինեն։ Պետք է ծագեն հարցեր՝ «Ո՞վ է կրում այս ամենի պատասխանատվությունը։ Ինչո՞ւ աշխատանքը չի իրականացվել։ Ինչպե՞ս ենք վերացնելու հետևանքները»… Դրան անպայման պետք է հաջորդի պատասխանատվություն, հակառակ դեպքում արդյունքներ ինչպես չեն եղել, այնպես էլ չեն լինի, իսկ այս հաշվետվությունները կդառնան ինքնանպատակ», – ասել է Մանուկյանը։