2026թ. առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 6 421 արտակարգ դեպք, ինչը զգալիորեն պակաս է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 7 785։ Այս մասին օգոստոսի 21-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի ՆԳՆ ՓԾ տնօրեն Արամ Ղազարյանը։
Դրանցից 4 737-ը տեխնածին բնույթի են, 569-ը՝ տարերային աղետներ, 1 115-ը՝ սոցիալ-կենցաղային։ Արտակարգ դեպքերի հետևանքով զոհվել է 146, տուժել՝ 4 357 մարդ, իսկ 2025թ. առաջին կիսամյակում՝ 152 զոհ, 4 709 տուժած։ ՓԾ ծառայողների ջանքերով փրկվել է 68 մարդ։
Ղազարյանի խոսքով՝ դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում հրդեհներին, որոնց թիվն այս տարի ՓԾ կանխարգելիչ աշխատանքների և եղանակային պայմանների պատճառով նվազել է։ Գրանցվել է թունավորման 1 006 դեպք, ինչը նույնպես ավելի քիչ է, քան 2025 թվականին՝ 1 298։
Գրանցվել են 19 հեղեղում, 102 քարաթափման դեպք (զգալիորեն ավելի շատ, քան անցյալ տարի), 45 ուժեղ քամու դեպք (նախորդ տարի՝ 62), որոնցից 7-ը՝ Երևանում։ Քամու հետևանքով տուժել են 87 շինություն, 19 տրանսպորտային միջոց։ Արձանագրվել է նաև ուժեղ կարկուտի 13 դեպք (նախորդ տարի՝ 30)։