Դավիթ Բեկի փողոցում բախվել են 3 մեքենաներ, որոնցից 2-ը ճակատային են բախվել. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ 90/4 հասցեի մոտ, բախվել են «Hyundai», «Nissan» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու փրկարարները։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *