Ալյասկայում կործանվել է չարթերային ինքնաթիռ. ութ մարդ զոհվել է

Ութ մարդ զոհվել է Ալյասկայի արևմուտքում, հեռավոր ռազմական ռադիոլոկացիոն օբյեկտի մոտ, չարթերային ինքնաթիռի կործանման հետևանքով, հաղորդել է Reuters-ը։

Անքորիջում տեղակայված Security Aviation չարթերային ընկերության կողմից շահագործվող Cessna 441 ինքնաթիռը կործանվել է տեղի ժամանակով ժամը մոտ 12:15-ին (20:15 GMT), Քեյփ Նյուենհեմ օդանավակայանից արևմուտք։

ԱՄՆ Դաշնային քաղաքացիական ավիացիայի վարչության (FAA) տվյալներով՝ ինքնաթիռը դուրս է եկել Անքորիջի միջազգային օդանավակայանից և ուղևորվում էր դեպի Քեյփ Նյուենհեմ։

Վթարը տեղի է ունեցել հեռավոր ռազմական ռադիոլոկացիոն կայանի մերձակայքում, որը մտնում է Ալյասկայի և հարակից շրջանների օդային տարածքը վերահսկող օբյեկտների ցանցի մեջ։

Աղետի պատճառները դեռևս չեն հաղորդվում։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, հանգամանքները պարզվում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *