Դուք չեք որոշում՝ առողջապահությունից պատկերացում ունեմ, թե ոչ. թոքաբան պիտի լինե՞ի, որ առաջադրվեի. Լուսինե Բադալյան

Դուք չեք, որ կորոշեք՝ ես պատկերացում ունեմ, թե չունեմ։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 21–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ընտրվելով ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ՝ ինքը պետք է շփվի ոլորտի մասնագետների հետ, այդ թվում և նեղ մասնագետների հետ, բարձրացնեք իրենց խնդիրները, բայց պատկերացում չունի այդ մասնագիտությունների վերաբերյալ։

Նա նկատեց, որ այս ընթացքում հասցրել է ընդունվել և ավարտել Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժհաստատությունների կառավարում մագիստրոսական ծրագիրը։

«Այսինքն ես պիտի լինեմ էնդոկրինոլոգ, թե պիտի լինեմ ասենք թոքաբան և այլն։ Ես կարծում եմ, որ բավականին երկար բացատրեցի, որ առողջապահության հանձնաժողովի նախագահը համակարգում է առողջապահության հանձնաժողովի անդամների աշխատանքը, կազմակերպում է նիստեր և դրա համար, օրինակ, թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա»,–ասաց նա։

Լուսինե Բադալյանի խոսքով, ՔՊ խմբակցությունում իրենք ոլորտային առումով ևս քննարկումներ ունեցել են. «Բոլոր թեկնածուների վերաբերյալ, մինչև որոշելը ով կլինի թեկնածու, ամենայն մանրամասնությամբ քննարկում ունեցել ենք։ նույնը նաև ընդդիմության թեկնածուների վերաբերյալ։

«Այո, շատ լավ թեկնածուներ էր առաջադրել «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը և շարունակում է շատ լավ թեկնածուներ առաջադրել և մենք այդ համեմատության մեջ մեր ընտրությունը կկատարենք»,–ասաց նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *