Կատարը ԱՄՆ-ից 4.5 մլրդ դոլարով KC-46A լիցքավորիչ ինքնաթիռներ կգնի

ԱՄՆ պետդեպարտամենտը հավանություն է տվել Կատարին մինչև 4.5 մլրդ դոլար արժողությամբ չորս KC-46A լիցքավորիչ ինքնաթիռների և հարակից սարքավորումների հնարավոր վաճառքին։

Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ Արտասահմանյան ռազմական վաճառքների (FMS) ծրագրի շրջանակում հնարավոր գործարքը նախատեսում է մինչև չորս KC-46A ինքնաթիռի, ութ PW4062 տուրբոշարժիչների, ռադիոլոկացիոն նախազգուշացման ընդունիչների, լազերային հաղորդիչների և այլ սարքավորումների մատակարարում։

Ամերիկյան գերատեսչությունում հայտնել են, որ գործարքը կամրապնդի Կատարի ռազմավարական դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում և միաժամանակ «չի փոխի տարածաշրջանում առկա ռազմական ուժերի հիմնական հավասարակշռությունը»։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *