Մոսկվայում հույս ունեն, որ Վրաստանի իշխանությունները կկանխեն «ռուսատյացությունը»


Հարեվաններ


Մոսկվայում հույս ունեն, որ Վրաստանի իշխանությունները սպառիչ միջոցներ կձեռնարկեն «ռուսատյացությունը» կանխելու և ռուսաստանցի զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար. հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Վերջին շրջանում տեղի են ունեցել նաև առանձին լուրջ միջադեպեր Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների մասնակցությամբ, ինչը, բնականաբար, ուշադիր ուշադրություն և համապատասխան գործողություններ է պահանջում վրացական իշխանությունների կողմից… Մենք ելնում ենք նրանից, որ Թբիլիսին սպառիչ միջոցներ կձեռնարկի ռուսատյացությունը թույլ չտալու համար և լիովին կապահովի Վրաստան ժամանող բոլոր ռուսաստանցիների անվտանգությունը։ Հակառուսական դրսևորումները պետք է հետաքննվեն, իսկ մեղավորները՝ ենթարկվեն պատասխանատվության»,- ասել է Զախարովան։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *