ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հուշագիր, որով նախատեսվում է մինչև 2030 թվականը ԱՄՆ-ում տարեկան տիեզերական արձակումների թիվը հասցնել 1000-ի։ Փաստաթուղթը հրապարակել է Սպիտակ տունը։
Հուշագրում նշվում է, որ մինչև 2030 թվականը ԱՄՆ-ում տիեզերական փոխադրումների ծավալը պետք է հասնի այնպիսի մակարդակի, որը հնարավորություն կտա տարեկան իրականացնել ավելի քան 1000 արձակում և վայրէջք։ Ներկայում ԱՄՆ-ում տարեկան միջինը ավելի քան 200 տիեզերական արձակում է իրականացվում։
Բացի այդ, Թրամփը հանձնարարել է ուսումնասիրել Մարսի մակերևույթում ռոբոտների առևտրային օգտագործման, ինչպես նաև մարդկանց Մարս ուղարկելու և Երկիր վերադարձնելու հնարավորությունները։ Նախագահը նաև հանձնարարել է պետական կառույցներին խթանել տիեզերական փոխադրումների ենթակառուցվածքների համատեղ զարգացումը մասնավոր հատվածի գործընկերների հետ և արագացնել համապատասխան թույլտվությունների տրամադրման գործընթացը։