Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբ


Աշխարհ


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել «Մաշան եւ արջը» մուլտսերիալի հեղինակների եւ դիստրիբյուտորների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։

Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ մուլտսերիալը «տարածում է ռուսամետ նարատիվներ՝ քողարկված մանկական բովանդակության ներքո, ինչը սպառնալիք է ներկայացնում Ուկրաինայի ազգային անվտանգությանը»։

Պատժամիջոցները սահմանվել են «Անիմակորդ» ստուդիայի եւ հինգ անձանց նկատմամբ, այդ թվում՝ ստուդիայի հիմնադրի, սցենարի հեղինակի եւ մուլտսերիալի իրավունքների սեփականատիրոջ նկատմամբ։

Հուլիսին բրիտանացի պատգամավորներն էին կոչ արել արգելել մուլտֆիլմը՝ այն համարելով ռուսական «փափուկ ուժ»։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *