Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցություններին, եթե նրա պայմանները կատարվեն. Tasnim

Իրանը տեղեկացրել է պակիստանցի միջնորդներին, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններին իր մասնակցությունը պայմանավորվում է իր պայմանների կատարմամբ։

Այս մասին հաղորդել է Tasnim լրատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ Թեհրանը հիմքեր չունի մասնակցելու բանակցություններին, քանի դեռ չեն վերացվել հիմնարար խոչընդոտները և չի ստեղծվել Իրանի համար ընդունելի համաձայնագրի հասնելու հստակ հեռանկար։

Գործակալությունը նշում է, որ Իրանը նաև դիտարկում է այն սցենարը, որի դեպքում բանակցությունների մասին լրատվամիջոցների հաղորդագրությունները խաբեություն են և անհրաժեշտության դեպքում պատրաստ է ռազմական գործողությունների։

Tasnim-ը գրում է, որ Իրանի համար բանակցությունների ամենալուրջ խոչընդոտը ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի ծովային շրջափակումն է։ Թեհրանը նաև դժգոհ է Վաշինգտոնի պահանջներից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *