Hyundai ընկերության շուրջ 39 հազար աշխատակիցներ գործադուլ են անցկացրել

Hyundai Motor ընկերության աշխատակիցները Հարավային Կորեայում անցկացրել են վերջին տասնամյակի առաջին լայնածավալ գործադուլը, հաղորդում է Yonhap-ը։

Գործադուլին միացել են ընկերության 39 000 աշխատակիցներ։

Ակցիայի հետևանքով արտադրական համախառն կորուստները կկազմեն 1,64 միլիարդ դոլար։

Գործադուլավորները պահանջում են բազային աշխատավարձերի բարձրացում և ընկերության նախորդ տարվա գործառնական շահույթի 30%-ի չափով պարգևատրում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *