ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից


Գիտություն


ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում նոր ուսումնական տարվանից աշակերտներին սկսում են սովորեցնել ոչ միայն օգտվել արհեստական բանականությունից, այլև ճանաչել դրա սխալներն ու սահմանափակումները։

Դասընթացներից մեկի ժամանակ ուսուցիչներին ցուցադրել են, թե ինչպես է AI գործիքը կազմել աշխարհի քարտեզ։ Արդյունքը զարմացրել է ներկաներին․ բազմաթիվ երկրների անուններ սխալ էին գրված, իսկ որոշ երկրներ ընդհանրապես սխալ էին ներկայացված։

Մասնագետների կարծիքով՝ AI գրագիտությունը միայն ճիշտ հարցումներ կազմելու կամ չաթբոտերից օգտվելու մասին չէ։ Կարևոր է նաև հասկանալ, թե երբ չպետք է օգտագործել արհեստական բանականությունը, ինչպես ստուգել դրա տրամադրած տեղեկությունը և պաշտպանել անձնական տվյալները։

Դպրոցներում աշակերտներին նաև սովորեցնում են, որ AI-ն կարող է վստահ տոնով ներկայացնել հորինված փաստեր, ուսումնասիրություններ և պատասխաններ։ Ուստի ցանկացած կարևոր տեղեկություն պետք է ստուգել այլ աղբյուրներով։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *