Սև ծովում հարձակվել են ադրբեջանցի նավաստիներ տեղափոխող նավի վրա

Սև ծովում անօդաչու թռչող սարքը հարձակվել է Azov Shipping ընկերությանը պատկանող և Կոմորյան Կղզիների դրոշիներքո նավարկող Volgo Balt 226 բեռնանավի վրա։

«Ադրբեջանցի նավաստիների աջակցություն» հասարակական միավորման փոխանցմամբ՝ անձնակազմի անդամների թվում կան ադրբեջանցիներ։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նավն այժմ շարժվում է դեպի Տրապիզոնի նավահանգիստ։

Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *