
Մեր մոլորակի համար Արեւի տեսանելի հատվածում նորից ակտիվացում է գրանցվել։ Մեկ օրում արձանագրվել է 19 բռնկում։ Բռնկումներից մեկը դասվում է M՝ շատ ուժգին դասի։ Այս մասին հայտնում են ռուս գիտնականները։ Նման ուժգին ակտիվացում վերջին անգամ եղել է հուլիսի 30-ին։ Համաձայն կանխատեսման, սպասվում են մագնիսական փոթորիներ։