Արարատ քաղաքի մոտ բախվել են բեռնատար գնացքն ու բեռնատար ավտոմեքենան

Այսօր՝ օգոստոսի 21-ին,  վթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արարատ քաղաքի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավան թաղամասում բախվել են բեռնատար գնացքը և բեռնատար ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում, պարզվում են գնացքավարի և բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *