Ֆինլանդիան կասկածում է, որ ռուսական ինքնաթիռը խախտել է իր օդային տարածքը

Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռը կասկածվում է Ֆիննական ծոցի վրայով երկրի օդային տարածքը խախտելու մեջ, փոխանցում է BBC-ն։

«Կասկածներ կան, որ Ֆիննական ծոցի արևմտյան հատվածում ռուսական ինքնաթիռը խախտել է տարածքային ջրերի սահմանը,- ասված է երկրի պաշտպանության նախարար Անտի Հյակյանենի հայտարարության մեջ։— Մենք ամենայն լրջությամբ ենք մոտենում օդային տարածքի հնարավոր խախտման յուրաքանչյուր դեպքին։ Քննություն է ընթանում»։

Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունն ուսումնասիրում է միջադեպը և, քննության ընթացքին զուգահեռ, հավելյալ տեղեկատվություն կտրամադրի միջադեպի մասին, հավելել են ՊՆ-ից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *