Քննարկում են ՖԻՖԱ-ի նախագահի հարցը

Ֆուտբոլային խոշորագույն կոնֆեդերացիաները քննարկում են ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին անվստահություն հայտնելու հարցը։ Դրանով նրանք հայտնում են իրենց դժգոհությունը, որը հատկապես ցայտուն սկսեց երեւալ Աշխարհի առաջնության իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին վաճառելու առաջարկից հետո։

Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Անվստահություն հայտնելուն կողմնակից են ՈՒԵՖԱ-ն, Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիան՝ AFC-ն, Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկաների եւ Կարիբյան ավազանի ֆուտբոլային կոնֆեդերացիան CONCACAF-ը։ Նման պրոցեսի իրականացումը ՖԻՖԱ-ի պատմության մեջ կլինի աննախադեպ իրողություն։ Սակայն կոնֆեդերացիաները վճռական են տրամադրված եւ Ինֆանտինոյի առաջ ընտրություն է դրված՝ կամ նա հաջորդ տարվա մարտին չի առաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում, կամ նրա հանդեպ անվստահություն կհայտնեն։ Համաձայն ՖԻՖԱ-ի կանոնադրության, կառույցի արտահերթ կոնգրեսը կարող է ցանկացած պահի հրավիրվել։ Դրա համար անհրաժեշտ է անդամ 211 ասոցացիաներից 1/5-րդի համաձայնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *