Կանադան դադարեցրել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունները և կպատասխանի Թրամփի նոր մաքսատուրքերին

Կանադան դադարեցրել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունները և մտադիր է հայելային մաքսատուրքեր սահմանել ամերիկյան ապրանքների նկատմամբ՝ ի պատասխան Վաշինգտոնի նոր մաքսատուրքերի։ Այս մասին ուրբաթ ուշ երեկոյան հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, հաղորդում է CNN հեռուստաալիքը։

Ըստ նրա, կողմերը բանակցություններում հասել են «կարևոր առաջընթացի», սակայն չեն կարողացել կնքել այնպիսի համաձայնագիր, որը կհամապատասխաներ Կանադայի շահերին։

«Արդյունքում այսօր երեկոյան ես որոշեցի դադարեցնել ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունները և հանձնարարեցի կանադացի բանակցողներին վերադառնալ Օտտավա»,- հայտարարել է Քարնին։

Որոշումն ընդունվել է նախօրեին՝ Միացյալ Նահանգների կողմից կանադական շուրջ 28 միլիարդ դոլարի ապրանքների նկատմամբ 50% մաքսատուրքերի նախատեսված սահմանումից առաջ։ Նոր մաքսատուրքերը պետք է ուժի մեջ մտնեն ԱՄՆ-ի արևելյան ժամանակով կեսգիշերին։

Քարնին հայտարարել է, որ Կանադան կպատասխանի ամերիկյան միջոցներին «դոլար՝ դոլարի դիմաց», որպեսզի պաշտպանի իր աշխատողներին և ընկերություններին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *