ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի միակ գործող՝ Մեծամորի ատոմակայանի հնացած և տարածաշրջանի համար վտանգավոր լինելու մասին հայտարարությունները նպատակ ունեն պառակտում մտցնել Մոսկվայի և Երևանի միջև ատոմային ոլորտում համագործակցության մեջ։
«Նման հրապարակումները դիտարկում ենք որպես այս ոլորտում ռուս-հայկական համագործակցության մեջ պառակտում մտցնելու փորձեր»,- ասել է Զախարովան։