ԱՄՆ-ի պատժամիջոցները վերածվում են այլ պետությունների ինքնիշխանության դեմ ճնշման. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ի նոր տնտեսական պատժամիջոցները ոչ միայն ուղղված են Իրանի դեմ, այլև, նրա գնահատմամբ, նպատակ ունեն ամերիկյան ինքնիշխանությունը տարածել ՄԱԿ-ի անկախ պետությունների վրա։

«Ոչ մի պետություն չի կարող օրինական կերպով պարտադրել օտարերկրյա բանկերին, ձեռնարկություններին կամ օդանավակայաններին հրաժարվել երրորդ պետության հետ օրինական առևտրից»,– ասել է Բաղային։

Նրա խոսքով՝ նման պահանջները, ինչպես նաև ծովային շրջափակումը, խաթարում են այլ պետությունների ինքնիշխանությունը։

Միաժամանակ, Իրանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ տարվա ընթացքում երկրում զինամթերքի արտադրությունը կրկնապատկվել է։ Թեհրանը նախատեսում է առաջիկայում արտադրության ծավալը հասցնել ներկայիս մակարդակի երեքապատիկին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *