Եգիպտոսի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Թեհրանի և Վաշինգտոնի վերադարձը բանակցություններին

Եգիպտոսի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Թեհրանին և Վաշինգտոնին բանակցային սեղան վերադարձնելու ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ հակամարտությունը կարգավորելու համար, հայտնել է Associated Press-ը՝ հղում կատարելով Եգիպտոսի արտաքին քաղաքական գերատեսչությանը։

Հեռախոսազրույցի ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին և նրա եգիպտացի գործընկեր Բադր Աբդելատին նաև քննարկել են Իրանի և Օմանի միջև բանակցությունները՝ Հորմուզի նեղուցում նավարկության կառավարման հարցերի շուրջ։

Եգիպտոսի ԱԳՆ տվյալներով՝ կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և այն միջոցները, որոնք ուղղված են դեէսկալացիայի և դիվանագիտական կարգավորմանը վերադառնալու պայմանների ստեղծմանը։

Մասնավորապես, խոսքը վերաբերել է Իրանի և Օմանի միջև բանակցություններին, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իրանի կողմից հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրականացումը վերսկսելուն։

Հաղորդագրության համաձայն՝ Արաղչին եգիպտացի գործընկերոջը տեղեկացրել է վերջին իրադարձությունների, բանակցությունների ընթացքի և դրանց հետ կապված խնդիրների վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման մասին։ Այլ մանրամասներ գերատեսչությունը չի ներկայացրել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *