Իրանը սպառնացել է փակել Պարսից ծոցից նավթի արտահանումը

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը մնում է փակ, և չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն չի փոխի իր քաղաքականությունը և չի կատարի ստանձնած պարտավորությունները, հայտնում է Irna-ն։

Ըստ նրա, Թեհրանը չի ձգտում ընդլայնել հակամարտությունը, սակայն պատրաստ է անցնել ավելի կոշտ գործողությունների, եթե Վաշինգտոնի կողմից տնտեսական ճնշումը շարունակվի։

Ռեզային նաև նախազգուշացրել է, որ եթե երկրներն աջակցեն ամերիկյան պատժամիջոցներին և վնաս հասցնեն Իրանի շահերին, Թեհրանը կարող է թույլ չտալ նավթի արտահանումը ոչ միայն Հորմուզի նեղուցով, այլև ամբողջ Պարսից ծոցից։

Նա հավելել է, որ Իրանը արդեն պայմանավորվածության է հասել Օմանի հետ նեղուցի շրջանում կենտրոնական նավագնացության երթուղու օգտագործման հարցում, սակայն կողմերի համատեղ հայտարարությունը դեռ պատրաստ չէ։

Ռեզայիի հայտարարությունները հնչել են Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվող լարվածության և աշխարհի կարևորագույն նավթային երթուղիներից մեկում նավագնացությունը սահմանափակելու Թեհրանի սպառնալիքների ֆոնին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *