Աշխարհի նախկին չեմպիոն բռնցքամարտիկին գտել են մահացած

Բռնցքամարտի նախկին աշխարհի չեմպիոն Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Զոլանի Տետեին գտել են մահացած իր տան մոտ՝ Մդանստանե քաղաքում։ Այս մասին հայտնում է SABC ռադիոկայանը։

Տետեն վերադառնալիս է եղել ավտոմեքենայով մարզումից եւ կանգնել է իր տան դարպասի մոտ, սպասելով, թե երբ է բացվելու դարպասը։ Այդ պահին երկու զինված տղամարդիկ են մոտեցել մեքենային եւ հրազենային կրակ բացել, որի արդյունքում՝ 38-ամյա Տետեն մահացել է ստացած վիրավորումից։ Ոստիկանությունը սկսել է հետաքննություն։ Արվում են համապատասխան գործողություններ՝ հանցագործներին հայտնաբերելու եւ ձերբակալելու համար։

Տետեն աշխարհի չեմպիոն է դարձել 2014-15 թթ, ըստ WBO վարկածի։ Նաեւ ամենից արագ նորակուտի հասցնելու դրվագով դարձել է Գինեսի ռեկորդակիր՝ 11 վայրկյան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *