
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ներկայումս գտնվում է տնտեսական հզոր ճնշման ներքո եւ հայտնվել է բավականին բարդ իրավիճակում։ Սակայն Թեհրանում դեռեւս «ճիշտ որոշումների» կայացման պահը չի հասունացել՝ կապված ԱՄՆ հետ գործարք կնքելու հետ։ Այս մասին նա ասել է Էնդրյուսի ավիաբազայում լրագրողների հետ շփման ժամանակ։
CNN-ի հաղորդմամբ՝ նախագահ Թրամփի կարծիքով՝ Թեհրանը փաստացի կերպով հիմա զրկված է ֆինանսական միջոցներից եւ դժվարությամբ է կարողանում ապահովել բանակի եւ ոստիկանության կարիքները։ Նա մատնանշել է, որ Թեհրանը հիմա առերեսվում է 350 տոկոսանոց ինֆլյացիայի հետ։ Եւ այդ պայմաններում Միացյալ Նահանգները պարզապես սպասելու է համբերատար՝ թե ինչպես են զարգանալու իրադարձությունները։ Թրամփը նաեւ շեշտել է, որ Թեհրանում ուզում են գործարք կնքել, սակայն դեռ «ճիշտ գործարքի» պահը չի եկել։