Օգոստոսի 23-ին, ժամը 08:20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գուսան Շերամի փողոցի 109 շենքի բակում դի կա:
Shamshyan.com-ը գրում է, որ դեպքի վայր մեկնած ոստիկանները նշված հասցեում հայտնաբերել են 50-55 տարեկան տղամարդու մարմին: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 7-րդ հարկից կամ անզգուշաբար ընկել է, կամ իրեն ցած է նետել Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը ՌԴ քաղաքացի է։