բանակում ոչ թե առանձին խնդիրներ ունենք, այլ խայտառակ բարձիթողի իրավիճակ. Մանե Թանդիլյան

Վերջնական արձանագրենք. բանակում ոչ թե առանձին խնդիրներ ունենք, այլ խայտառակ բարձիթողի իրավիճակ: Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

«Չենք հասցնում ուշքի գալ մի ողբերգական դեպքից, արդեն հաջորդի մասին ենք լսում։

Եվ դրա գլխավոր պատասխանատուն մեկ մարդ է՝ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն է Սուրեն Պապիկյանին նշանակել պաշտպանության նախարար։ Նիկոլ Փաշինյանն է նրան ներգրավել քաղաքական գործընթացների մեջ՝ բանակի՝ առանց այդ էլ ոչ կոմպետենտ կառավարումը թողնելով երկրորդ պլանում:

Սուրեն Պապիկյանը պետք է հեռանա։ Բայց միայն նրա հեռացմամբ խնդիրը չի լուծվելու։

Քանի դեռ գերագույն գլխավոր հրամանատարը Նիկոլ Փաշինյանն է, Պապիկյանի փոխարեն գալու է մեկ ուրիշ Պապիկյան։

Մեր բանակին հերթական պաշտոնափոխությունը չէ, որ պետք է, այլ՝ հուսալի և պրոֆեսիոնալ կառավարում, որը կապահովի յուրաքանչյուր զինվորի անվտանգությունն ու բարեհաջող ծառայությունը հայրենիքին»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *