Ադրբեջանն ու Ուզբեկստանը «հավերժ բարեկամության» պայմանագիր են ստորագրել։ Փաստաթուղթը ստորագրել են երկու երկրների նախագահներ Իլհամ Ալիևը և Շավքաթ Միրզիյոևը, հայտնել է ուզբեկ առաջնորդի մամուլի ծառայությունը։
Հավերժ բարեկամության մասին պայմանագրից բացի, պետությունների ղեկավարները ստորագրել են ևս ինը փաստաթուղթ՝ ուղղված երկկողմ համագործակցության ընդլայնմանը։
Մասնավորապես, կողմերը հաստատել են փոխադարձ առևտրի ծավալը մինչև 1 մլրդ դոլար հասցնելու ծրագիր, ինչպես նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների և արդարադատության նախարարությունների միջև համագործակցության ծրագիր։
Մի շարք այլ համաձայնագրեր նախատեսում են Ադրբեջանի և Ուզբեկստանի փոխգործակցության զարգացում զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում։