Փրկարարները մարել են Գայի պողոտայում բռնկված ավտոմեքենայի հրդեհը

Օգոստոսի 23-ին՝ ժամը 17։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։34-ին, մարվել՝ 17։46-ին։ Այրվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *