Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի 5-րդ ոսկե մեդալի համար․ տեղեկանում ենք Ըմբշամարտի ֆեդերացիայից։
«Այսօր՝ ապրիլի 21-ին, Ամոյանը ոսկե մեդալի համար գոտեմարտում կմրցի վրացի Ռամազ Զոիձեի հետ:
Հայաստանի հավաքականից այսօր կմրցեն նաև Մանվել Խաչատրյանը, Կարեն Ասլանյանը․ նրանք պայքարելու են բրոնզե մեդալի համար։ Գոտեմարտեր ունեն նաև 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանն ու գերծանր քաշային Ալբերտ Վարդանյանը»,- տեղեկանում ենք ֆեդերացիայից։