ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է ամերիկյան վարչակազմի կողմից Իրանի դեմ «ֆինանսական հարձակման» անցնելու մասին։
Նրա խոսքով՝ վերջապես ավարտվել է այն ժամանակաշրջանը, երբ Թեհրանը «շորթելը ներկայացնում էր որպես անվտանգության երաշխիքներ»։
«Մենք հիմա մտնում ենք վերջնական խաղի մեջ։ Լուսաբացին սկսվում է տնտեսական «D-Day»-ը՝ հակառակորդի դեմ երբևէ ձեռնարկված ամենամեծ ֆինանսական հարձակումը»,- գրել է Բեսենթը Х-ում։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն մտադիր է զրկել Թեհրանին եկամտի և ռեսուրսների բոլոր աղբյուրներից։
«Մեր նպատակն է կտրել բռնակալ ռեժիմը սնուցող յուրաքանչյուր տնտեսական զարկերակ, մինչև Թեհրանը լիովին մեկուսացվի», – ընդգծել է նա։
Օգոստոսի կեսին Բեսենթը հայտարարել էր «նախկինում անտեսանելի միջոցառումների» մասին, որոնք ուղղված են Իրանի՝ տնտեսապես մեկուսացմանը։