Ավտովթար Արագածոտնում. բախվել են բեռնատարն ու «Opel»-ը, վերջինի վարորդը մաhաgել է

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 07:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր Մ3 ավտոճանապարհի 51 կմ հատվածում՝ Արտաշավան բնակավայրի տարածքում, բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «MAN» մակնիշի բեռնատարը։

Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը տեղում մահացել է։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, բեռնատարի վարորդի և «Opel»-ի մահացած վարորդի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Արման Բ.-ն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *